Մեր հասարակությանը հնարավորություն ենք տալու, որ ընտրեն ոչ միայն անձին, այլ որպես առաջնային հանգամանք դիտարկեն այն ծրագիրը, որը նա ներկայացնում է: Այս մասին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
Նա ներկայացրել է գործարար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրն իր դրույթներով, որոնցից մեկը հարկային քաղաքականության փոփոխությանն է վերաբերում. փոքր բիզնեսը պետք է ազատվի հարկերից, որ կարողանա զարգանալ։
«Լավ նորություններ փոքր բիզնեսի համար. նախ` էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը ՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին»,- ծրագիրը ներկայացնելիս ասել է Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.