Առաջարկ և նախընտրական պարտավորություն
«Հայկական ճանապարհ» կուսակցությունը ներկայացնում է աշխատող մայրերի սոցիալ-տնտեսական աջակցությանն ուղղված հարկային բարեփոխման առաջարկ։
Առաջարկվում է սահմանել աշխատող մայրերի եկամտահարկի հետևյալ սանդղակը․
• մեկ երեխա ունենալու դեպքում՝ 19%՝ ներկայիս 20%-ի փոխարեն,
• երկու երեխա ունենալու դեպքում՝ 16%,
• երեք երեխա ունենալու դեպքում՝ 10%,
• չորրորդ երեխայից սկսած՝ երեխայի մորը ցմահ ազատել եկամտահարկից։
Առաջարկվող բարեփոխումը նպատակ ունի լուծել պետության համար երկու ռազմավարական խնդիր․
1. խթանել ծնելիության աճը,
2. ստեղծել պայմաններ, որպեսզի մայրերը կարողանան ավելի արագ վերադառնալ աշխատաշուկա՝ չկորցնելով սոցիալական պաշտպանվածությունը։
Տվյալ նախաձեռնության շուրջ «Հայկական ճանապարհ» կուսակցությունը փետրվարի 15-ին, ժամը 13:00-ին, «Ալեքսանդր» հյուրանոցում կանցկացնի կլոր սեղան-քննարկում։
