00:00:00

Ուիթքոֆն այս շաբաթ կմեկնի Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցություններ վարելու համար․ Reuters

17:26, 02 փետրվար 2026 Հասարակություն

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը կմեկնի Իսրայել՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ռազմական ղեկավարության հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Ուիթքոֆի այցը Իսրայել նախատեսված է փետրվարի 3-ին։

Հունվարի 27-ին «The Financial Times» թերթը հայտնել է, որ Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարել՝ անվտանգության ոլորտում նոր տասնամյա համաձայնագրի շուրջ, որպեսզի երկարաձգի ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող ռազմական աջակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր