Իրանի իշխանությունները առաջիկա օրերին կորոշեն Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մանրամասները: Այս մասին երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Այս փուլում մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ և մենք ուսումնասիրում ենք (ԱՄՆ-ի հետ) դիվանագիտական բանակցությունների մանրամասները։ Հույս ունենք, որ այս գործընթացը (ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների ուսումնասիրումը) կավարտվի առաջիկա օրերին», - ասել է Բաղային, նրա խոսքերը մեջբերում է իրանական «Tasnim» գործակալությունը։
Բաղային նաև նշել է, որ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ դրական դեր են խաղում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների անցկացման հարցի լուծման գործում, մինչդեռ եվրոպական երկրները շարունակում են անմասն մնալ այդ գործընթացից։