00:00:00

Էլինա Ավանեսյանը հաղթել է ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային

08:38, 02 փետրվար 2026 Սպորտ

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։

Չեխիայի Օստրավա քաղաքում ընթացող WTA 250 կարգի միջազգային մրցաշարի 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի 88-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային։ 1 ժամ 55 րոպե տևած պայքարում Ավանեսյանը հաղթեց 6։3, 2։6, 6։3 հաշվով։

1/8 եզրափակիչում Ավանեսյանի մրցակիցը կլինի Ալիսիա Պարկս (ԱՄՆ, 99-րդ ռակետ)-Ջուլիա Գրաբեր (Ավստրիա, 95-րդ ռակետ) զույգի հաղթողը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր