00:00:00

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Ֆուլհեմին»՝ բարձրանալով լավագույն քառյակ. այլ արդյունքներ

08:26, 02 փետրվար 2026 Սպորտ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» գոլառատ խաղում հաղթանակի հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ (3-2)։

«Կարմիր սատանաների» կազմում գոլով աչքի ընկան թիմի բրազիլացի ֆուտբոլիստներ Կազեմիրոն և Մատեուս Կունյան՝ համապատասխանաբար 19-րդ և 56-րդ րոպեներին։ Լոնդոնցիները հանդիպման վերջնամասում կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, սակայն մինչև խաղի ավարտը դրական արդյունք գրանցել չհաջողվեց։

«Ֆուլհեմի» առաջին գոլը 85-րդ րոպեին 11 մետրանոցից հեղինակեց Ռաուլ Խիմենեսը, իսկ 90+1-րդ րոպեին Կևինը հաշիվը դարձրեց 2-2։ Հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Բենյամին Շեշկոն այս խաղում արդեն երրորդ անգամ ստիպեց Բրենդ Լեոնոյին գնդակը հանել սեփական դարպասից՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Նշենք, որ մանկունյացիները Մայքլ Քարիկի գլխավորությամբ ներքին առաջնությունում տարան երրորդ անընդմեջ հաղթանակը՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական։ «Ֆուլհեմը» 34 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

 

  • «Ասթոն Վիլա» — «Բրենտֆորդ»՝ 0-1, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
  • «Նոթինգհեմ Ֆորեստ» — «Քրիստալ Փելաս»՝ 1-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր