Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընթացիկ վիճակին հետևելու նպատակով շարունակում եմ շրջայցերս պետական և մասնավոր բուժհաստատություններ` տեղում ծանոթանալու իրավիճակին, խնդիրներին, և նաև գոհունակ արձագանքերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Աշխատանքային այցով այսօր «Աստղիկ» ԲԿ-ում էի»,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: