Ադրբեջանը շատ պրագմատիկ ղեկավարություն ունեցող երկիր է, որն առաջնորդվում է իր երկրի պետական շահերով, այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու է Ադրբեջանը թույլ տալիս իր տարածքով դեպի Հայաստան բեռների տեղափոխումը։
«Այսպիսի հրաշք նվեր նա կարող էր չստանալ ԱՄՆ-ի կողմից՝ «հաշտվեք և կդառնաք իմ գործընկերը»։ Ալիևը կարող էր մերժել և մոտ 30 տարի Հայաստանին նեղելը, այսինքն անընդհատ մարտական գործողություններ, ռազմական հռետորաբանություն, և բավարարվեր, ասեր սրանց լավ նեղեցինք, 30 տարվա վրեժը հանեցինք, բայց նա ասեց՝ եթե կա այսպիսի հրաշք հնարավորություն, եկեք անենք։
Հայաստանն ու Ադրբեջանը մի խնդիր ունեն՝ իրար նկատմամբ անվստահությունը հանել, այսինքն անել քայլեր, որ երկու կողմերն էլ հասկանան, որ իրոք մենք ձգտում ենք խաղաղության։ Երկու ժողովուրդներն էլ այդ խնդիրը ունեն, 2-3 պատերազմների տասնյակ հազարավոր զոհերից հետո հեշտ չի, բայց պետք է գնանք դրան, քանի որ մեր երկրների ապագան համատեղ տնտեսական հարաբերություններն են, համատեղ շահի գիտակցումն է»,-ասել է Նազարյանը։