00:00:00

Բայրամովը և Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում դրական են գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը

21:15, 19 հունվար 2026 Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։

Նրանք քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության հեռանկարների վերաբերյալ։

Դրական են գնահատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները: Ընդգծվել է «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր