00:00:00

Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու. Վարդևանյան

11:11, 16 հունվար 2026 Բլոգ

Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

2025 հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:

Ինչպես հայտնել էինք՝ Դատախազությունն առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին, մուտքագրել էր վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ ապօրինի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և մեր բողոքները, որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը: Միաժամանակ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է կրկին այսօր Հակակոռուպցիոն դատարանում` 16:00-ին:

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու:

Քաղաքական հետապնդման այսօրվա զարգացումների վերաբերյալ առանձին կտեղեկացնենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր