00:00:00

Թուրքիան և Ճապոնիան կհամագործակցեն ռազմական ոլորտում

23:29, 13 հունվար 2026 Աշխարհ

Թուրքիան 2025-ին ռազմարդյունաբերության ոլորտում մի շարք ծրագրեր հաջողությամբ ավարտին է հասցրել և այդ տարվա գործընթացների մեջ հատկապես առանձնանում է Անկարայում տեղի ունեցած բարձր մակարդակի բանակցությունները Ճապոնիայի հետ, որի համար Թուրքիա էր մեկնել Ճապոնիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը, գրում է ermenihaber.am-ը:

Հայտնի է դարձել, որ 2026-ի բյուջեում Ճապոնիան նախատեսում է մեծ ներդրումներ անել ռազմական ոլորտում՝ ներառյալ ծովափնյա պաշտպանական համակարգերի և կարևոր այլ ռազմաարդյունաբերական արտադրատեսակների ձեռքբերման համար: Այս համատեքստում էլ Թուրքիայի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հետաքրքրություն են առաջացրել ճապոնական կողմում:

Նշվում է, որ երկու երկրների համագործակցությունը կարող է առավելապես կենտրոնանալ ծովափնյա պաշտպանական համակարգերի և որոշ ռազմատեխնիկական պլատֆորմների մատակարարման վրա։ Ռազմական փորձագետ Յուսուֆ Աքբաբան էլ տեսակետ է հայտնում, որ այս համագործակցությունը կարող է կարևոր լինել նաև Չինաստանի կողմից ձևավորվող սպառնալիքների համատեքստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր