00:00:00

Բազմահազարանոց ցույցեր Իրանում՝ ի պաշտպանություն երկրի ղեկավարության

20:25, 12 հունվար 2026 Աշխարհ

Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր դուրս են եկել Իրանի քաղաքների փողոցներ՝ կառավարությանն աջակցություն հայտնելու համար, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ ցուցարարները վանկարկել են կարգախոսներ, այդ թվում՝ «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»։ Նրանցից շատերը ձեռքներին պահել են Իրանի դրոշներն ու Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիմանկարները։

Ավելի վաղ երկրի իշխանությունները կոչ էին արել բնակիչներին մասնակցել Իսլամական Հանրապետությանն ու նրա ղեկավարությանը սատարող ցույցերին։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ից։ Սկզբում դրանք պայմանավորված են եղել տնտեսական ծանր վիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, սակայն շուտով ստացել են նաև քաղաքական ենթատեքստ։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ խռովությունները հրահրում են արտաքին ուժերը:

Իրանում նաև նշել են, որ փաստաթղթեր ունենք, որոնք ապացուցում են, որ հակակառավարական ցույցերն ուղղորդվել են Իսդրայելի ու ԱՄՆի կողմից: Միևնույն ժամանակ նշվե;լ է, որ Թեհրանը լիովին վերահսկում է իրավիճակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր