00:00:00

Ադրբեջանը, շրջանցելով ՀՀ-ին, քննարկում է ՀՀ սուվերեն տարածքով անցնող երթուղու հետ կապված հարցեր

18:15, 12 հունվար 2026 Հասարակություն

Սահմանադրագետ, «Մեր ձևով» ժողորդական շարժման անդամ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի զարգացման հեռանկարները։

Սա նշանակում է, որ երկու այլ պետություններ, առանց Հայաստանի մասնակցության, քննարկում են մի երթուղու ճակատագիրը, որը ամբողջությամբ անցնում է բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով (TRIPP-ը անցնում է միայն Սյունիքի մարզով)։

Հիշեցնեմ, որ օգոստոսի 8-ից ՀՀ կառավարությունը պնդում է, թե TRIPP երթուղին բացառապես հայ-ամերիկյան օրակարգի հարց է։

Սակայն փաստերը վկայում են հակառակի մասին․ Ադրբեջանը, շրջանցելով Հայաստանի Հանրապետությանը՝ ԱՄՆ-ի հետ քննարկում է ՀՀ սուվերեն տարածքով անցնող երթուղու հետ կապված հարցեր։

Սա անընդունելի է և ուղղակիորեն ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։

Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ցանկացած ճանապարհի, այդ թվում՝ TRIPP-ի հետ կապված բոլոր հարցերը, կարող են քննարկվել և համաձայնեցվել միայն Հայաստանի Հանրապետության հետ և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր