Հայաստանում անձնիշխանություն հաստատած Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցված, նշված է «Մեր ձևով» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջում։
«Պետբյուջեն «մեր ընդհանուր դրամապանակը» համարող Նիկոլ Փաշինյանն այս՝ 2026 թ-ի համար, նախորդ տարվա համեմատ, 1,5 մլրդ դրամով ավելացրել է իր աշխատակազմի ծախսերը և 24 միլիարդ 365 միլիոն դրամի փոխարեն դարձրել է 25 միլիարդ 800 մլն դրամ, ինչը համարժեք է 65,5 միլիոն ԱՄՆ դոլարի։
Փոխարենը, «մեր ընդհանուր դրամապանակ»-ից գումար չի՛ հատկացվել բազային թոշակներն ու նպաստները ավելացնելու համար, այլ հետվճարի տոկոսն ավելացնելու անվան տակ թոշակների բարձրացման իմիտացիա է ստեղծվել։
Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը մեկ շնչի հաշվով անսական 61,508 դրամ է, նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ, իսկ միջինը` 49 600 դրամ։
Իսկ դու ուզո՞ւմ ես, որ այս թույլ առաջնորդը տնօրինի քո դրամապանակը»։