00:00:00

Զինվորականները Թրամփին են ներկայացրել Իրանին հարվածելու տարբերակներ. NYT

13:34, 11 հունվար 2026 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացվել Իրանին նոր ռազմական հարվածներ հասցնելու մի քանի տարբերակ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ԱՄՆ նախագահին ներկայացված տարբերակները ներառում են Թեհրանում ոչ ռազմական թիրախներին հարվածներ հասցնելը։ Թերթը չի մանրամասնում, թե ինչ թիրախների մասին է խոսքը։

Ըստ The New York Times-ի աղբյուրների՝ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, բայց «լրջորեն քննարկում է» նոր հարվածի հնարավորությունը։

The Wall Street Journal-ը իր հերթին հաղորդում է, որ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները նախնական քննարկումներ են անցկացրել տարբերակների վերաբերյալ։ Մի պաշտոնյա ասել է, որ քննարկվել է Իրանի ռազմական օբյեկտներին լայնածավալ օդային հարված հասցնելու հնարավորությունը։ Մեկ այլ պաշտոնյա նշել է, որ գործողությունների ծրագրի շուրջ կոնսենսուս չկա։

Աղբյուրները այս քննարկումները նկարագրում են որպես պլանավորման մի մաս և պարզաբանում, որ առայժմ Իրանի վրա անխուսափելի հարձակման նշաններ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր