00:00:00

Ավինյանն ու Սարգսյանը Սիմոնյանի ծնունդին հրավիրված չեն եղել. ինչպես է անցել ԱԺ նախագահի 46-ամյակը

17:36, 07 հունվար 2026 Հասարակություն

Ինչպես արդեն հայտնել էր Irakanum.am-ը հունվարի 5-ին Երևանի հայտնի ռեստորաններից մեկում իր 46 ամյակն է նշել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Մեզ հայտնի դարձավ, որ շուրջ 280 հյուր է ունեցել Սիմոնյանը՝ քաղաքական գործիչներից, մինչև շոուբիզնեսի ներկայացուցիչներ, բլոգերներ: Նիկոլ Փաշինյանը ևս փոխվարչապետերի ու նախարարների հետ ներկա է գտնվել Սիմոնյանի ծննդյան արարողությանը: Մարզպետներ, քաղաքապետեր, ԱԺ պատգամավորներից ևս եղել են, բայց ոչ բոլորը: Օրինակ Հայկ Սարգսյանը հրավիրված չի եղել, հրավեր չի ստացել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Փոխարենն այս անգամ մասնակցել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Ներկաները բացի Սիմոնյանի կենացը խմելուց, բաժակ են բարձրացրել իրենց բերած «խաղաղության» համար, մաղթել, որ ընտրություններում հաղթանակ տոնեն:

Ալեն Սիմոնյանը պաշտոնից ազատված նախկին ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, և ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին ևս հրավիրել է: Նրանք ընդունել են հրավերը, բայց մեզ ասացին, որ երկար չեն մնացել: Սեղանին երկու տաք ուտեստ է եղել, խորոված, ապա ձուկ:

Սիմոնյանի ծննդյան օրը երգել են Կարեն Բոքսյանը, Արամ MP3-ն, Րաֆֆի Ալթունյանն ու Էրիկը:

Ընդդիմադիրներ չեն եղել: Փոխարենը միայն թղթերով ՔՊ-ական չդարձած Սյունիքի համայնքապետերից Առուշ Առուշանյանն է եղել: Ավելին ըստ ներկաներից մեկի առիթը բաց չի թողել, Փաշինյանի աչքին երևալ, փորձել է անգամ կենաց ձոնել, կողքից հուշել են, թե այսօր այդ օրը չէ:

Մինչև ուշ գիշեր  ՔՊ-ականներրը քեֆ են արել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր