00:00:00

Վրաստանը սկսել է մերժել որոշակի կատեգորիայի ռուսաստանցիների մուտքը երկիր

18:39, 02 հունվար 2026 Հասարակություն

«Արձանագրում ենք, որ վերջին շրջանում հաճախացել են Վրաստան մուտքի մերժման դեպքերը Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների համար, որոնց անձնագրերում որպես ծննդավայր նշված են, մասնավորապես, Ուկրաինական ԽՍՀ-ն, Աբխազական ԻԽՍՀ-ն, Հարավային Օսիան, Ղրիմը, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը»։

Այս մասին նշված է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությանը կից Ռուսաստանի շահերի պաշտպանության բաժնի հաղորդագրության մեջ։

«Ստեղծված իրավիճակում, երբ վրացական սահմանապահ իշխանությունների գործողություններն անորոշություն են մտցնում Վրաստանում հանգստանալու ռուսաստանցիների ծրագրերում, այս երկիր այցելություն պլանավորող քաղաքացիներին հորդորում ենք մանրակրկիտ կշռադատել բոլոր հանգամանքներն ու հնարավոր ռիսկերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր