00:00:00

2026թ.-ից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ

16:07, 01 հունվար 2026 Հասարակություն

Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը։

 

Ինչպես հայտնի է, 2026 թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կներառվեն առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրական համակարգում։

 

Հակոբյանի խոսքով` գոյություն ունեն բազմաթիվ բացառություններ, որոնք շտապօգնության տրամաբանության մեջ են։

 

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի կանչ անպատասխան չի մնա, և եթե շտապօգնության կանչը տրամաբանության մեջ է, ապա այն անպայման կսպասարկվի աշխատախմբի կողմից։ Իսկ եթե կանչը շտապօգնության տրամաբանությունից դուրս է, ապա այն կուղղորդվի համապատասխան առողջապահական օղակներ»,–ասաց Հակոբյանը։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր