00:00:00

Քաղաքական էլիտան քեֆ–ուրախությունների մեջ է․ «Հրապարակ»

08:33, 26 դեկտեմբեր 2025 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջյան խնջույքներից ձեռնպահ չեն մնում նաեւ ընդդիմադիրները: Տեղեկացանք, որ երեկ «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր թիմին հավաքել է մեկ հարկի տակ: Մասնակցել են ոչ միայն «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորները, այլեւ պատգամավորների օգնականները, փորձագետները։

 


Դեկտեմբերի 28-ին էլ ՀՅԴ-ն է գալիս՝ Ամանորը նշելու։ Շաբաթ օրն էլ ՔՊ-ի կորպորատիվն է լինելու` Արտաշատի «Ադանա» ռեստորանում: ՔՊ-ում երեկ ոմանք չարախնդում էին, որ շատերը հաջորդ օրը Փաշինյանի մասնակցությամբ ֆեյք պատարագին չգնալու համար հիմնավոր արդարացում կունենան` խումհարի մեջ կլինեն ու չեն կարողանա մասնակցել։

Իսկ Սերժ Սարգսյանի թիմից մեզ վստահեցրին, որ վերջին տարիներին իրենք նման խնջույքներ չեն կազմակերպում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր