00:00:00

Երասխ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն «УАЗ»-ը․ վերջինի վրա բարձված ջրի տարաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավոր

22:36, 23 դեկտեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Ե․-ի վարած «УАЗ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի վրա բարձված ջրի տարաները հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիների և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի և դասակի հրամանատարի տեղակալ Վասակ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Միսակյանը և կրտսեր պարեկ Հայկ Հարությունյանը։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական  խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր