00:00:00

Նիկոլ Փաշինյանն օրենքից դուրս է գործում. Ռոբերտ Ամստերդամ

23:44, 18 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը    ՀՀ գործող իշխանության ձեռնարկած հակաեկեղեցական արշավի զարգացումներին է անդրադարձել՝ շեշտելով՝ Նիկոլ Փաշինյանն օրենքից դուրս է գործում։

«ՀՀ իշխանությունների այսօրվա վարքագիծը հստակ  փաստում է, որ Փաշինյանն այլևս դուրս է օրենքի շրջանակներից։ Նա ոչ միայն հանդես է գալիս որպես օրինազանց, այլև, դատելով ամենից, մտադիր է ոտնահարել ինչպես եկեղեցական կանոնները, այնպես էլ Հայաստանի Սահմանադրությունը։

Ես հետևում եմ այս ամոթալի իրադարձություններին և իմ լիակատար զորակցությունն եմ հայտնում Մայր տաճարում գտնվող իմ բարեկամներին։

Հստակեցնեմ՝ կառավարության գործողությունները հակասում են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին և ամբողջությամբ դուրս են թե՛ Հայաստանի ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային իրավունքի տիրույթից։

Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր կատարում են այս ապօրինի հրամանները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր