ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը շեշտում է՝ Փաշինյանին միացած տիրադավ հոգևորականների պլանը ձախողվեց, հավատավոր ժողովուրդը կանգնեց Մայր Աթոռի թիկունքին.
«Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին, որոնց կոմպրոմատների ներքո, ուժայինների շղթայով բերեցին Էջմիածին և գլխիկոր հետ վերադարձրին:
Փաշինյանական իշխանությունը մի բան շատ լավ կազմակերպված է անում` օգտագործում է ուրացողներին, մինչև վերջ վարկաբեկում և դուրս շպրտում փողոց:
Իրենց հոգևոր ընկերներին և ժողովրդին դավաճանածներն անեծքի, անպատվության և ամոթանքի ներքո գլուխները կախ եկան ու փախան. ավելի ճիշտ` բերին և տարան:
Իսկ հավատավոր ժողովուրդն եկավ, մասնակցեց ժամերգությանը, սատարեց Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա հավատարիմ հոգևորականներին ու թույլ չտվեց, որպեսզի իշխանությունը Մայր Աթոռի նախաձեռնությունը խաթարի»: