Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ապարան-Գեղարոտ ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Է․ Ս․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Ծաղկահովիտ» առողջության կենտրոն։
Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։