00:00:00

Գուցե պարզվի, որ Լեւոն Թոքմաջյանը Սևակի դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել․ Աննա Հակոբյան

23:03, 17 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Գուցե պարզվի, որ Լեւոն Թոքմաջյանը Սևակի դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել։ Այս մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Երեկ սկսեցի վերընթերցել «Անլռելի զանգակատունը»։ Առաջարկում եմ համանուն կոմպոզիցիայի մասին գնահատական հնչեցրած հայրենակիցներիս անպայման նորից կարդալ պոեմը: Գուցե պարզվի, որ Լեւոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել։

Հ. Գ. Շնորհակալ եմ, նախորդ գրառմանս հետաքրքիր եւ բովանդակային արձագանքողներին։

Կրթվելը նորաձեւ է շարժումը ծաղրողներին ուզում եմ ասել՝ արդեն ձանձրալի եք։

Իսկ մասնագիտական համայնքին քաջալերում եմ ավելի համարձակ եւ բաց լինել։ Այս թեմայով գրառումներս 150 հազար մարդու է հասանելի եղել։ Վստահ եմ՝ մի քանի հազարը արվեստագետներ են, որ սեփական կոմֆորտ զոնաներում քննարկում են թե քանդակը, եւ թե գրառոոմներս։ Ափսոս, որ մեզ՝ արվեստի հարցում անգրագետներիս նրանց կարծիքը այդպես էլ հասանելի չի դառնում։ Բա այդ դեպքում ինչպե՞ս կրթվենք, լավը վատից ո՞նց տարբերենք»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր