Սյուրպրիզ է լինելու, շատ գեղեցիկ տոնածառ է լինելու Գյումրիում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Այն, որ նշում են՝ քինախնդրություն, չկա այդպիսի բան, պարզապես այս տոնածառը ավելի բարձր, ավելի գեղեցիկ է լինելու, բնական ճյուղերով։ Զարդարանքի համար անհրաժեշտ կլինի 22 մլն դրամ։
Մոնտաժումը, ապամոնտաժումը առանձին գումար է, որը բարերարն ինքն իր կողմից է տալու։ 22 միլիոն դրամը հատկացվելու է նոր զարդարանքների, դեկորների, փողոցների զարդարանքների համար, միայն դրա գումարն է։ Վերանորոգումն էլ կազմել է 671,000 դրամ, որը փոխանցվել է արդեն»
Առաքելյանը չնշեց, սակայն, թե ով է բարերարը:
«Հիմա չեմ ասում, թող դա լինի սյուրպրիզ, օրը կգա, կասեմ»,-նշեց նա: