Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան դեկտեմբերի 18-ին կայցելի Հայաստան։ Այս մասին նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Շեկերինսկան նաև կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։