00:00:00

Սյունիքում տղամարդն ընկերների հետ օգնության են հասել մետաղական ցանցի մեջ արգելափակված, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծին

22:58, 15 դեկտեմբեր 2025 Պատահարներ

Դեկտեմբրի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ Մարտուն Մելքումյանը գտնվելիս է եղել  Քաջարան համայնքի Գեղի գյուղի մոտակայքում, որտեղ նկատել է, որ Բեզուարյան այծը արգելափակվել է մետաղական ցանցի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունը կանչել է իր ընկերներին և նրանց օգնությամբ այծին կարողացել են ազատ արձակել, որը փախել է  անտառի ուղղությամբ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները, ովքեր չցանկացած տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ եթե Մարտունը օգնության չհասներ այծին, ապա նա հոշոտվելու էր անտառի գիշատիչների կողմից կամ միգուցե ինչ-որ մեկը որսար։

Հիշեցնենք, որ Բեզուարյան այծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և այն համարվում է հազվագյուտ և վտանգված տեսակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր