ՆԱՏՕ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը և անհամբեր սպասում է պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպան Էլչին Քասիմովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սա կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման գործընթացում և ներդրում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում»՞