ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ:
Զրուցակիցները քննարկել են Քաղաքակրթությունների դաշինքի շրջանակներում ընթացիկ ծրագրերը և դրանցում ՀՀ ներգրավվածությունը:
Մտքեր են փոխանակվել մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության, ինչպես նաև միջմշակութային երկխոսության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդության ներգրավվածության խթանման հարցերի շուրջ: