00:00:00

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

17:20, 15 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ` Հայաստանում ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և սեռավարակների ազգային ծրագրերի թիրախային կետերի ցուցանիշների վերանայման գործընթացի շրջանակում։

Հանդիպման ընթացքում ԱՀԿ փորձագիտական խումբը ներկայացրել է վերանայման նախնական արդյունքները և հիմնական դիտարկումները՝ անդրադառնալով ծրագրերի ֆինանսական կայունությանը, ծառայությունների ապակենտրոնացման անհրաժեշտությանը, ռազմավարական տվյալների ճշգրտման ու ընդլայնման կարիքներին, EMTCT գործընթացների բարելավման ուղղություններին, ինչպես նաև` թիրախային խմբերի համար ծառայությունների հասանելիության բարձրացման խնդիրներին։

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը, վիրուսային հեպատիտների ծրագրի կայունության մարտահրավերները, սիֆիլիսի և այլ սեռավարակների դեպքերի աճի վերահսկման անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի առողջապահական համակարգում նախատեսվող բարեփոխումների առաջնահերթություններին ու առաջիկա անելիքներին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և 2026 թվականի առաջին եռամսյակում ծրագրերի վերանայման արդյունքների հիման վրա հստակեցնել գործողությունների պլանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր