00:00:00

Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը

17:49, 13 դեկտեմբեր 2025 Աշխարհ

Լատվիայի իշխանությունները մեկ շաբաթով կրկին երկարաձգել են երկրի օդային տարածքում սահմանների ողջ երկայնքով երեկոյան և գիշերային ժամերին թռիչքների արգելքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լատվիայի օդադիսպետչերական ծառայության ներկայացուցչին։

 

Նշված ծառայության տեղեկացմամբ՝ արգելքը շարունակում է վերաբերել համաշխարհային ժամանակով 17:00-ից–05:00 (Երևանի ժամանակով 21:00-ից մինչև 09:00) Լատվիայի սահմանների երկայնքով մինչև 6 կմ բարձրությունների վրա թռիչքների իրականացմանը։ Բացառություն են կազմում ռազմական գերատեսչության արտոնած թռիչքները։ Սահմանափակումների երկարաձգման մասին տեղեկատվությունը տրամադրվել է երկրի օդային տարածքից օգտվող բոլոր կազմակերպություններին։

 

Լատվիան հյուսիսում սահմանակցում է Էստոնիային, արևելքում՝ Ռուսաստանին, հարավ-արևելքում՝ Բելառուսին և հարավում՝ Լիտվային։Երկրի սահմանամերձ գոտում նշված ժամերին թռիչքների իրականացման արգելքի որոշումը Լատվիայի իշխանություններն ընդունել են այս տարվա սեպտեմբերին, որից հետո պարբերաբար երկարաձգում են այն։

 

Աշնան սկզբին Ռուսաստանի և Լատվիայի հետ սահմաններին երեկոյան ժամերին թռիչքների արգելք է սահմանել Էստոնիան։ Ըստ այդմ, արգելվել են մինչև 1 կմ բարձրության վրա բոլոր օդանավերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի չարտոնված թռիչքները սահմանամերձ օդային տարածքում։ Այս արգելքը գործում է մինչև դեկտեմբերի 18-ի առավոտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր