00:00:00

Ֆիցոն շնորհավորել է Ալիևին` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման կապակցությամբ

20:49, 09 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Բրատիսլավայում շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռքբերումների կապակցությամբ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևն էլ իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը:

Նշվում է նաև, որ կողմերն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, այլ ուղղություններով համագործակցությունը խորացնելու լայն հնարավորությունների առկայությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր