00:00:00

Ժնևում շարունակվում է «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» թեմայով ճանաչողական այցը

14:44, 09 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Ժնևում շարունակվում է «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» թեմայով ճանաչողական այցը:

Միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ` գեներալ-մայոր Արթուր Երոյանը և Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ` գնդապետ Արսեն Մանգասարյանը մանրամասն ներկայացրին բանակի կերպափոխման հայեցակարգի հիմնական ուղղությունները և ռազմաուսումնական ոլորտում կատարվելիք բարեփոխումները: ՆԱՏՕ պաշտպանության կրթության և զարգացման ծրագրի (DEEP) ներկայացուցիչ` դոկտոր Սառա Ռեյչելը, Խորվաթիայի պաշտպանության նախարարի նախկին օգնական` դոկտոր Դրագան Լոզանչիչը և դոկտոր Սրբաստիան ֆոն Մյունխովը ելույթ եկան մասնագիտացման և ռազմական կրթության խթանման, ինչպես նաև պաշտպանության ոլորտում թամփանցիկության և հաշվետվողականության խթանման թեմաներով:

Միջոցառումը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր