00:00:00

Թալինի համայնքապետը մտավախություն ունի՝ ԶԼՄ-ներով իր մասին սկանդալային բացահայտումներից. «Հրապարակ»

09:55, 16 դեկտեմբեր 2025 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

Մինչ Փաշինյանի ընտանիքի անդամներն անգամ խուսափում են անօրեն պատարագներից, թափառաշրջիկ հավատացյալների հոտում իր մշտական տեղն ունի Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը: Ասում են՝ նա հիմնավոր պատճառներ ունի Փաշինյանին կրնկակոխ հետեւելու եւ առանց բացառության բոլոր «պատարագներին» ներկա գտնվելու, քանի որ մտավախություն ունի, որ առաջիկայում լրատվամիջոցներում իր մասին որոշ սկանդալային բացահայտումներ են լինելու, թե ինչպես են համայնքային բյուջեի միջոցներն ուղղվել իրեն եւ իր մերձավորներին պատկանող ընկերություններին։

Մասնավորապես, 2023 թվականին «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետերերն են Տավրոս Սափեյանի հայրը` Էդիկ Սափեյանը, եւ հորեղբայրը` «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը, երկու անգամ հաղթել է Թալինի համայնքապետարանի՝ հեղուկ եւ սեղմված գազի մատակարարման մրցույթներում։ Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն 714 հազար դրամ, երկու մրցույթում էլ միակ մասնակիցը եղել է Սափեյանների ընկերությունը։ Իսկ Սափեյանը մարզպետական հավակնություններ ունի եւ իր հավատարմությամբ փորձում է Փաշինյանի կադրային բանկում տեղ գրավել ու ոչ միայն կանխել այդ բացահայտումները, այլեւ հասնել բաղձալի պաշտոնին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր