ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով արտագնա դեսպանորդ Քիթ Քելոգը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի համաձայնագիրը «շատ մոտ է» և կախված է ընդամենը երկու հիմնական հարցի լուծումից, սակայն Կրեմլը հայտարարել է, որ ԱՄՆ որոշ առաջարկներում պետք է արմատական փոփոխություններ լինեն։
Նրա փոխանցմամբ՝ երկու հիմնական հարցերը տարածքային են՝ առաջինը Դոնբասի ապագայի վերաբերյալ, երկրորդը՝ Զապորիժիայի ատոմակայանի ճակատագիրը (Եվրոպայի ամենախոշորը, որը ներկայում գտնվում է ռուսական վերահսկողության տակ)։
«Եթե կարողանանք լուծել այդ երկու հարցերը, մնացածը կհարթվի բավականին հեշտ»,– ասել է Քելոգը։