Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագ է մատուցվում։ Շիրակի թեմի հոգևորականները նախօրեին հայտարարել էին, որ չեն պատրաստվում մատուցել այնպիսի պատարագ, որտեղ չեն հնչեցվելու Վեհափառ Հայրապետի և թեմի առաջնորդի անունները։
Այս պահին «Յոթ Վերք» եկեղեցում պատարագը մատուցվում է այլ հոգևորականների մասնակցությամբ, և այնտեղ չեն հնչեցվում Կաթողիկոսի և Միքայել սրբազանի անունները։
Զուգահեռ, Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Շիրակի թեմի հոգևորականները մատուցում են պատարագ, որտեղ հնչեցրին Վեհափառ Հայրապետի և թեմի առաջնորդ Միքայել սրբազանի անունները։