Ինչո՞ւ է այդքան մարդ մահացել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ, շատ պարզ պատճառով՝ դա կոռուպցիան է, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Որովհետև երբ շենք կառուցելիս ցեմենտը գողանում ես, մետաղը գողանում ես, դրա պատասխանը տալիս է ժողովուրդը։ Հետևաբար, այդպիսի պետություն չունենալու համար և այդպիսի փորձանքների մեջ չընկնելու համար, ցանկացած պարագայում պետք է գնալ և կոռումպացված համակարգերին մերժել, որովհետև կոռումպացված համակարգերի արդյունքը 88 թվականի դեկտեմբերի 7-ի Գյումրին է»,-ասաց Գևորգ Պապոյանը։