00:00:00

Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական և ռուսական ակումբներից․ Գործակալ

17:51, 05 դեկտեմբեր 2025 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, որ իր ֆուտբոլիստով հետաքրքրված են եվրոպական թիմերը և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբները, փոխանցում է Armsport.am-ը՝ հղում անելով Match TV-ին։

«Նաիրի նկատմամբ հետաքրքրություն կա Ռուսաստանի Պրեմիեր լիգայից և եվրոպական թիմերից, բայց ես չեմ կարող որևէ կոնկրետ ակումբ նշել», - ասել է Կլյուևը։  

Թիկնիզյանը միացել է «Ցրվենա Զվեզդային» 2025 թվականի ամռանը, մասնակցել է 21 խաղի բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր