00:00:00

Հոկտեմբերի 20-ին Գյումրիից կալանավորված Հովհաննես Միդոյանը քիչ հետո ազատ կարձակվի․ փաստաբան

10:59, 02 դեկտեմբեր 2025 Իրավական

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գյումրիի քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի տասնյակ կալանավորված քաղբանտարկյալներից մեկն ազատ կարձակվի։
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Legist Advocates Team-ում իմ գործընկեր Ռուդիկ Դոլունցի հատուկ վերանայման բողոքը և որոշել այն բավարարել ամբողջությամբ։ Հովհաննես Միդոյանը քիչ հետո ամբողջությամբ ազատ կարձակվի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հոկետմբերի 20-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել էր Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։

Իրավիճակը Գյումրիում խիստ լարված էր, քաղաքացիները հավաքվել էին Գյումրիի քաղաքապետարանի մոտ՝ ի պաշտպանություն Ղուկասյանի։

Գյումրիի քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխվել մի քանի տասնյակ քաղաքացիներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր