00:00:00

Սպերցյանը ռեկորդ է սահմանել

16:58, 01 դեկտեմբեր 2025 Սպորտ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթել է «Կռիլյա Սովետովին»։

 

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն այդ խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ՝ սահմանելով ՌՊԼ-ի նոր ռեկորդ՝ դառնալով առաջատարը ստանդարտ խաղարկումներից կատարած գոլային փոխանցումների քանակով, փոխանցում է Armsport.am-ը՝ հղում անելով Opta Sports-ին։

 

Նշվում է, որ Սպերցյանի անկյունայինից փոխանցումը «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում նրա յոթերորդ գոլային փոխանցումն էր ստանդարտից՝ ՌՊԼ-ում։ Ոչ մի այլ խաղացող մեկ մրցաշրջանում այդքան շատ գոլային փոխանցում չի կատարել ստանդարտից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր