Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սրբազան պայքարի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը շուտով քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի։
Irakanum.am-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է նրա պաշտպանների բերած բողոքը։
Սարգսյանի նկատմամբ ընտրվել է գրավ և տնային կալանք համակցված խափանման միջոցները: