00:00:00

Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը. Դատախազությունը բողոք կներկայացնի

13:24, 01 դեկտեմբեր 2025 Իրավական

Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ  հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով:

Դատախազությունից հայտնեցին, որ Գ. Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:

Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի:

Գ. Խաչատուրովը գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր  քարտուղար Յուրի Խաչատուրովի տղան է, ով կոչումով գեներալ-մայոր է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր