ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հայաստանի մարզերով, քաղաքներով ու գյուղերով մեր բազմաթիվ այցերն ինձ ու իմ թիմին հնարավորություն են տվել հասկանալու մարդկանց հոգսերը, անգամ ճանաչել նրանց անհատապես, անունով:
Հստակ կարող եմ ասել, որ անվտագությունն ու աշխատանքը մեր ամենակարևոր առաջնահերթություններից են:
Ճակատենում տարեցտարի ավելանում են կողպված տները։ Մարդիկ հեռանում են աշխատանքի փնտրտուքով։
Այս ամենին պատերազմից հետո ավելացել է ադրբեջանական զինված տեղակայումները՝ գյուղը, մարդկանց հողերը, տները դնելով նշանառության տակ։
Աշխատատեղերի ու զբաղվածության հարցը շարունակում է ամենասուրը մնալ մարզերում, որը մենք պետք է առաջնային լուծենք»։