00:00:00

Լոզանի թանգարանից գողացել են հին ոսկե մետաղադրամների հավաքածու

11:27, 22 նոյեմբեր 2025 Իրավական

Շվեյցարիայի իշխանությունները որոնում են երկու հանցագործների, որոնք հարձակվել են Լոզանի Հռոմեական հնագիտական ​​թանգարանի անվտանգության աշխատակցի վրա, կոտրել ցուցափեղկը և գողացել ցուցադրված տասնյակ ոսկե մետաղադրամներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Լոզանի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալները գնել են տոմսեր և սպասել մյուս հաճախորդների հեռանալուն, թանգարանի փակվելուց կարճ ժամանակ առաջ հարձակվել են անվտանգության աշխատակցի վրա և կոտրել ցուցափեղկը։

Գողացված մետաղադրամների դրամական արժեքը անմիջապես չի հրապարակվել, սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ դրանք հնագիտական ​​արժեք ունեն։

Գողությունը տեղի է ունեցել այն ​​ժամանակ, երբ ոսկու գները կտրուկ աճում են համաշխարհային շուկաներում, իսկ ավելի վաղ Փարիզի Լուվրում թանկարժեք քարերի աղմկոտ գողությունը ցույց տվեց թանգարանային անվտանգության խոցելիությունն ու թերությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր