00:00:00

Իջևանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

16:50, 21 նոյեմբեր 2025 Իրավական

Ապօրինի ծառահատումների հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները: Այս մասին տեեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19․00-ի սահմաններում, շրջագայություն կատարելիս Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում համայնքային ոստիկաները կանգնեցրել են փայտով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը: Նույն գյուղի 25-ամյա բնակիչ վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» պահեստ: Պարզվել է, որ թափքում առկա 5 խմ փայտանյութը պատրաստված է հաճարենի, ուռենի և բոխի ծառատեսակներից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:
25-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր