00:00:00

Արշակ Սրբազանը տեսանյութերին առնչվող քրեական վարույթով որպես վկա հարցաքննվել է

17:58, 19 նոյեմբեր 2025 Իրավական

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը որպես վկա հարցաքննվել է տարածված տեսանյութերին առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Դրա առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում Արշակ արքեպիկոպոսը հարցաքննվել է վկայի կարգավիճակում, դարձյալ պնդել է այն, ինչ ասել է հրապարակային՝ այսինքն, որ իր հետ որևէ առնչություն չունեն այդ տեսագրությունները»,- նշեց Բաբայանը։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ համացանցում տարածվել էին տեսանյութեր, որոնք վերագրվում էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Վերջինս սակայն հերքել է դա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր