00:00:00

Ռուբեն Մխիթարյանն ազատ կարձակվի

16:12, 18 նոյեմբեր 2025 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, վերացրեց փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը, հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Մեկնում եմ «Արթիկ» ՔԿՀ, որտեղից շուրջ 1 ամիս կալանքի տակ գտնվող մեր ընկերը ազատ կարձակվի:

Տարոսը մյուս բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Ռուբեն Մխիթարյանին ձերբակալել, ապա կալանավորել էին Գյուրիմում, հաջակցություն Վարդան Ղուկասյանի տեղի ունեցած ինքնաբուխ հավաքի ժամանակ։ Այդ օրը բազմաթիվ մարդիկ էին հավաքվել Գյումրու քաղաքապետարանի մոտ՝ իրենց  դժգոհությունը հայտնելով Վարդան Ղուկասյանին ձերբակալելու որոշման դեմ։ Ոստիկանությունը ուժի գործադրմամբ տասնյակ քաղաքացիների էր ձերբակալել, դրան հաջորդել էին կալանավորումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր