00:00:00

16, 19 և 25 տարեկան տղաներ են ձերբակալվել՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով

20:53, 17 նոյեմբեր 2025 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են.

«Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 14-ին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Շատվան գյուղի Կենտրոնական փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել շատվանցի 25, 16 և 19 տարեկան երիտասարդների։

19-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մոտ 36 գրամ դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։ Նա հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր