Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ աղոթքի նախաճաշի գալա երեկոյին:
Իր ելույթում նա, մասնավորապես, ասել է. «Շատ կարևոր մի բան է հիմա տեղի ունենում, որովհետև ես ավելի քան յոթ տարի զբաղեցնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը և արձանագրում եմ, որ նախկինում որևէ առիթ չի եղել, որ նույն ձևաչափով միջոցառմանը մասնակցեմ, որտեղ ներկա են ՀԱԵ, եզդիական համայնքի, հայ կաթոլիկ, հայ ավետարանական համայնքի, ասորական եկեղեցու, ուղղափառ եկեղեցու մուսուլման հավատքի տեր մարդիկ, ովքեր գործում են Հայաստանում, հրեական համայնքի ներկայացուցիչներ և այլք»:
Վարչապետը նաև հավելել է. «Կրոնական հանդուրժողականությունը միշտ մեր օրակարգերում է»: