«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներից Նարեկ Սամսոնյանին ևս կալանավորեցին 2 ամսով։
Այդ մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Անակնկալ չէր», նշեց փաստաբանը՝ հավելելով՝ մեղադրանքն անհիմն է։
Նարեկ Սամսոնյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվելու է։
Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ 2 ամսով կալանավորել են նաև Վազգեն Սաղաթելյանին։
Հիշեցնենք նաև, որ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իր իսկ արած վիրավորական արտահայտությանը։
Այսօր վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներն էին մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք էր առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։